Օբամեյանգի գոլի շնորհիվ «Բորուսսիան» հաղթել է (տեսանյութ)

Օբամեյանգի գոլի շնորհիվ «Բորուսսիան» հաղթել է (տեսանյութ)

Գերմանիայի առաջնության 25-րդ տուրի մեկնարկային խաղում Դորտմունդի «Բորուսսիան» սեփական հարկի տակ 1:0 հաշվով պարտության է մատնել «Ինգոլշտադտին»:

Հանդիպման միակ գնդակը 14-րդ րոպեին հեղինակել է Պյեր-Էմերիկ Օբամեյանգը, ով մեկ հպումով եզրափակել է Մարսել Շմելցերի` ձախ եզրից կատարած փոխանցումը:

Խաղի ընթացքում Թոմաս Տուխելի թիմը մի քանի հիանալի գոլային պահեր է ձեռքից բաց թողել, ինչի հետևանքով մոտ է եղել հաղթանակը կորցնելուն, սակայն վերջին րոպեներին հյուրերը մի քանի անգամ նպաստավոր դիրքերից վրիպել են:

Այդ հաղթանակի շնորհիվ դորտմունդցիները վաստակել են 46 միավոր և ամրապնդվել մրցաշարային աղյուսակի երրորդ տեղում:

Օբամեյանգը խփել է իր 23-րդ գնդակը: Գաբոնցին 2 գոլով առաջ է անցել ռմբարկուական ցուցակում երկրորդ տեղը զբաղեցնող Ռոբերտ Լևանդովսկուց («Բավարիա»):

Հետևեք մեզ նաև Telegram-ում