Ինչպիսի՞ն է լինելու Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչը (ծաղրանկար)

Ինչպիսի՞ն է լինելու Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչը (ծաղրանկար)

«Goal.com»-ի ծաղրանկարիչ Օմար Մոմանին իր նոր աշխատանքում անդրադարձել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի վիճակահանությանը:

Ծաղրանկարիչը պատկերում է, թե «Բավարիա» – «Ռեալ» և «Յուվենտուս» – «Բարսելոնա» զույգերում ինչպիսի ինտրիգներ են սպասվում:

Մասնավորապես սպասվում է, որ Լուիս Սուարեսը կփորձի կրկին կծել Ջորջիո Կյելինիին, Մեսսին վրեժ կլուծի Արգենտինայի հավաքականում իրեն անհաջողությունների մատնող Իգուայինից, Անչելոտին կվիճարկի իր նախկին աշակերտ Զինեդին Զիդանին տրված դիպլոմը, իսկ Դանի Ալվեսն ու Թոնի Կրոսը կարոտի արցունքներով կհանդիպեն նախկին թիմերին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում