USD
EUR
RUB

Ուժգին ձյան ներքո կայացած խաղում փոխվեց Հայաստանի առաջնության առաջատարը (տեսագրություն)

 

Հայաստանի առաջնության 20-րդ տուրի կենտրոնական խաղում «Շիրակն» ընդունել է «Գանձասար-Կապանին»: Ուժգին ձյան ներքո ընթացած հանդիպումն ավարտվել է կապանցիների հաղթանակով` 2:1 հաշվով:

Խաղի ընթացքում գլխավոր մրցավար Սուրեն Բալիյանը ստիպված է եղել մոտ 10 րոպեով դադարեցնել հանդիպումը, որպեսզի ձյունը մաքրվի և խաղադաշտի գծերը երևան:



«Մարզային դերբիի» հիմնական իրադարձությունները զարգացել են վերջին 20 րոպեների ընթացքում: Հյուրերը հաշիվը բացել են անկյունայինի խաղարկման ժամանակ, երբ Ռաֆայել Ղազարյանի փոխանցումից հետո Վարդան Բակալյանը գլխի հարվածով իր առաջին գոլն է խփել կապանցիների կազմում: Քիչ անց, գյումրեցիների հարձակվող Վահան Բիչախչյանը երկրորդ դեղին քարտն է ստացել և հեռացվել է խաղադաշտից:

86-րդ րոպեին Աշոտ Բարսեղյանի թիմը երկրորդ անգամ է արդյունավետ օգտագործել ստանդարտ իրավիճակի խաղարկումը: Լուբամբո Մուսոնդայի փոխանցումից հետո Հայկ Իշխանյանը գլխի հարվածով գրավել է Անատոլի Այվազովի պաշտպանած դարպասի ձախ վերին անկյունը:

Հիմնական ժամանակի վերջին րոպեին փոխարինման մտած Մուսա Փոլ Բակայոկոն միջին տարածությունից կատարած հարվածով մեկ գնդակով կրճատել է հաշվի տարբերությունը, սակայն Վարդան Բիչախչյանի թիմը չի կարողացել խուսափել պարտությունից:

«Շիրակն» այս պարտությունից հետո մնաց երկրորդ տեղում (37 միավոր) և «Ալաշկերտին» (39) թույլ տվեց 20-րդ տուրի արդյունքներով դառնալ Բարձրագույն խմբի նոր առաջատար: «Գանձասարն» էլ 36 միավորով ավելի մոտեցավ գյումրեցիներին:


Լուսանկարները` «Գանձասարի» մամուլի ծառայության։

Լրահոս
«Ֆուտբոլը բոլորովին այլ կլինի կորոնավիրուսից հետո». Ինֆանտինո Իտալիայի ֆուտբոլի առաջնությունը կվերսկսվի միայն մի դեպքում ՊՍԺ-ն և Յուվենտուսը կպայքարեն 18-ամյա ալժիրցու համար Խոակին Կապառոս. Զրուցել եմ Մխիթարյանի, Արշակ Կորյանի հետ. Վերջինս կարող է միանալ մեզ Ա սերիան մեծ հավանականությամբ չի վերսկսվի նաև մայիսին Չեղարկվել է սումոյի ազգային առաջնությունը Լուկակուն քննադատել է Իտալիայի ֆուտբոլային վերնախավին Լիոնել Մեսսիի ինքնաթիռն արտակարգ վայէջք է կատարել Լա լիգան ներկայացրել է 2013/14 մրցաշրջանի լավագույն գոլերը ՌՖՄ. Ռուսասատանի հավաքականի մարզահագուստները գողացվել են Կանտեն չի ցանկանում լքել Չելսին Grand Chess Tour-ի բոլոր մրցաշարերը չեղարկվել են Ֆուտբոլիստները 15 օրում կվերականգնեն իրենց մարզավիճակը. Անչելոտի Կրիշիտո. Այս մղձավանջը շուտով կավարտվի Հայտնի է Ռեյեսի մահվանը հանգեցրած ավտովթարի պատճառը Մանչեսթեր Յունայթեդը 50 միլիոն եվրո կառաջարկի 16-ամյա ֆուտբոլիստի համար Ումտիտին ցանկանում է տեղափոխվել լոնդոնյան թիմ Հուսով եմ, որ այս ամենը շուտ կավարտվի. Օգնեն Չանչարևիչ Ֆեդերերը դարձյալ տեսանյութ է հրապարակել՝ կոչ անելով մնալ տանը ՀՖՖ-ն դիտարկում է Բարձրագույն և Առաջին խմբերի առաջնությունների վերսկսման հնարավոր ժամկետները Marca. Ռոնալդուն շրջանցել է Մեսսին՝ ճանաչվելով բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստ Forbes. Ռոնալդուն գնում է դեպի միլիարդը ՈՒԵՖԱ-ն կասեցրել է ֆինանսական ֆեյր-փլեյը Դու կդառնաս Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, իսկ ես կմարզեմ Ռեալը․ Կանավարոն՝ Կասիլյասին Իտալիայի առաջնությունը մտադիր են վերսկսել մայիսի 20-ին կամ հունիսի սկզբին Չեմպիոնների լիգայի և Եվրոպա լիգայի բոլոր հանդիպումները հետաձգվում են «մինչև հետագա ծանուցում» Բավարիայի ֆուտբոլիստը կարող է վերադառանալ Լա Լիգա Յուվենտուսի ակցիաների գինը մարտին նվազել է 21%-ով, ՄՅՈՒ-ինը՝ 11%-ով Սետյենի որդին երազում է Նեյմարի վերադարձի մասին Մենյեն չի ցանկանում հեռանալ ՊՍԺ-ից Ուիմբլդոն-2020-ը պաշտոնապես չեղարկվեց ՉԼ-ի և ԵԼ-ի եզրափակիչները կարող են անցկացվել առանց հանդիսականների Մարսելի նախկին նախագահը մահացել է կորոնավիրուսից Ռուսական ակումբը կարող է լուծարվել ՖԻՖԱ-ն կօգնի ֆինանսական խնդիրներ ունեցող ֆեդերացիաներին և ակումբներին Մեսսին չի ընդգրկել Հոլանդին 15 ապագա աստղերի ցուցակում Լոնդոնյան թիմերն իրենց կազմում ցանկանում են տեսնել Բարսելոնայի պաշտպանին Անգլիայի և Իսպանիայի 5 գրանդ ակումբներ կպայքարեն նիգերիացի հարձակվողի տրանսֆերի համար Կոուտինյոյին գնելու համար անակնկալ թեկնածու է հայտնվել ԱՊԼ-ից Էվերթոնը ցանկանում է գնել Լիվերպուլի նախկին ֆուտբոլիստին
website by Sargssyan