«Ռեալը» դժվարին հաղթանակ տոնեց Բիլբաոյում (տեսանյութ)

«Ռեալը» դժվարին հաղթանակ տոնեց Բիլբաոյում (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 28-րդ տուրում մրցաշարային աղյուսակի առաջատար Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվեց Բիլբաոյի «Ատլետիկին»։

Դաշտի տերերը լավ սկսեցին հանդիպումը, սակայն աստիճանաբար սկսեցին սխալվել պաշտպանությունում, ինչից օգտվեցին «սերուցքայինները»։ 25-րդ րոպեին «Ատլետիկի» պաշտպանության անհամակարգված խաղի արդյունքում Կարիմ Բենզեման, փոխանցում ստանալով Կրիշտիանու Ռոնալդուից, բացեց հաշիվը։

Երկրորդ կեսի մեկնարկում ևս Էրնեսդե Վալվերդեի սաներն ունեին նկատելի առավելություն և պարբերաբար վտանգավոր պահեր ստեղծելով Կեյլոր Նավասի դարպասի մոտ՝ կարողացան վերականգնել հավասարությունը․ 65-րդ րոպեին աչքի ընկավ Արից Ադուրիսը։ Սակայն, «Ատլետիկի» ֆուտբոլիստների ուրախությունը երկար չտևեց․ ընդամենը 3 րոպե անց Կազեմիրոն խփեց մադրիդյան թիմի երկրորդ գոլը։ Խաղի մնացած ժամանակահատվածում հաշվի մեջ փոփոխություններ չարձանագրվեցին։

Այս հաղթանակից հետո «Ռեալը» 65 միավորով է գլխավորում մրցաշարային աղյուսակը և երկրորդ տեղում գտնվող «Բարսելոնային» գերազանցում է 5 միավորով։ «Ատլետիկը» մնաց 44 միավորով՝ 7-րդ տեղում։

Իսպանիայի առաջնություն, 28-րդ տուր

«Ատլետիկ» – «Ռեալ»՝ 1։2
Գոլերը՝ Ադուրիս 65՛ – Բենզեմա 25՛, Կազեմիրո 68՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում