«Փյունիկը» երեք անպատասխան գնդակ խփեց «Բանանցի» դարպասը (տեսագրություն)

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 20-րդ տուրի եզրափակիչ խաղում «Բանանցը» հյուրընկալեց «Փյունիկին» և խոշոր հաշվով պարտություն կրեց։ Արտակ Օսեյանի սաները 3 անպատասխան գնդակ խփեցին, աչքի ընկան Վահագն Հայրապետյանը (24'), Վարդան Պողոսյանը (45+') և Արմեն Նահապետյանը (78'):
Այս հաղթանակից հետո «Փյունիկն» ունի 33 միավոր և շարունակում է զբաղեցնել չորրորդ հորիզոնականը, իսկ «Բանանցը» մնաց 16 միավորով հինգերորդ տեղում։
Լուսանկարը «Բանանցի» ֆեյսբուքյան էջի