«Տոտենհեմը» հաղթեց «Սաութհեմփթոնին» (տեսանյութ)

«Տոտենհեմը» հաղթեց «Սաութհեմփթոնին» (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 29-րդ տուրի շրջանակում «Տոտենհեմը» հյուրընկալեց «Սաութհեմփթոնին» և 2։1 հաշվով հաղթանակ տոնեց։ Դաշտի տերերի կազմում մեկական գոլ խփեցին Քրիստիան Էրիքսենը և Դելե Ալին, իսկ հյուրերից հաշիվը կրճատեց Ջեյմս Ուորդ-Պրաուսը։

Այս հաղթանակից հետո «Տոտենհեմն» ունի 59 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը՝ առաջատար «Չելսիին» զիջելով 10 միավորով, իսկ «Սաութհեմփթոնը» մնաց 33 միավորով՝ 10-րդ տեղում։

Անգլիայի Պրեմիեր լիգա, 29-րդ տուր

«Տոտենհեմ» – «Սաութհեմփթոն»՝ 2։1
Գոլերը՝ Էրիքսեն 14՛, Ալի 33՛ / 11-մետրանոց – Ուորդ-Պրաուս 52՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում