USD
EUR
RUB

«Բարսելոնան» հաղթեց 10 հոգով խաղացող «Վալենսիային» (տեսանյութ)

 

Իսպանիայի առաջնության 28-րդ տուրում «Բարսելոնան» հյուրընկալեց «Վալենսիային» և 4։2 հաշվով հաղթանակ տոնեց։

Առաջին խաղակեսը հագեցած էր իրադարձություններով։ Հաշիվը բացվեց 29-րդ րոպեին․անկյունայինի խաղարկումից հետո աչքի ընկավ Էլյակիմ Մանգալան։ Կատալոնացիները բավականին արագ վերականգնեցին հավասարությունը․ 35-րդ րոպեին պատասխան գոլը խփեց Լուիս Սուարեսը։

44-րդ րոպեին ուշադրության կենտրոնում կրկին Մանգալան և Սուարեսն էին․ առաջինը սեփական տուգանային հրապարակում խախտեց ուրուգվայցու նկատմամբ կանոնները․ գլխավոր մրցավար Ալեխանդրո Խոսե Էրնանդեսը կարմիր քարտ ցույց տվեց Մանգալային և «չղջիկների» դարպասին նշանակեց 11-մետրանոց տուգանային։ Նշակետին մոտեցած Լիոնել Մեսսին չվիրպեց։

Երկրորդ գոլից հետո դաշտի տերերը, ասես, մտքով արդեն հանդերձարանում էին, երբ «Վալենսիայի» ֆուտբոլիստներին հաջողվեց արդյունավետ գրոհ կազմակերպել․ Մունիր Էլ-Հադադին խաղակեսի ավարտից վայրկյաններ առաջ հաշիվը դարձրեց 2։2։

Երկրորդ կեսում թվային առավելություն ունեցող դաշտի տերերը հաղթանակի հասան։ 52-րդ րոպեին Մեսսին դարձավ դուբլի հեղինակ, 89-րդ րոպեին էլ վերջնական հաշիվը ձևակերպեց Անդրե Գոմեշը։

Այս հաղթանակից հետո «Բարսելոնան» ունի 63 միավոր, զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը և առաջատար «Ռեալին», որը մեկ հանդիպում պակաս է անցկացրել, զիջում է 2 միավորով։ «Վալենսիան» մնաց 30 միավորով 14-րդ տեղում։

Իսպանիայի առաջնություն, 28-րդ տուր

«Բարսելոնա» - «Վալենսիա»՝ 4։2
Գոլերը՝ Սուարես 35՛, Մեսսի 45՛ / 11-մետրանոց, 52՛, Գոմեշ 89՛ - Մանգալա 29՛՛, Մունիր 45+1՛
Հեռացում՝ Մանգալա 44՛

Լրահոս
Լիոնել Մեսսին կարող է շարունակել կարիերան «Մանչեսթեր Սիթիում» Շնորհակալ եմ Գվարդիոլային, ով ինձ ավելի լավը դարձրեց․ Սանե Ջեկոն կարող է տեղափոխվել Յուվենտուս Բարձրագույն խմբի ձևաչափ և լեգեոներների սահմանափակում. Արմեն Մելիքբեկյանը դիմել է ակումբների նախագահներին Ինտերը պատրաստ է Սանչեսին գնել ՄՅՈՒ-ից ՀՖՖ-ն դադարեցրեց Առաջին խմբի առաջնությունը. 58 անձ որակազրկվել է Սուլշեր․ Գրինվուդի համար սահմաններ չկան Վեսթ Արմենիան խզել է պայմանագրերը 5 ֆուտբոլիստի հետ Չեմպիոնների լիգայի 2020/21 մրցաշրջանի ժամանակացույցը Շիրակ-Լոռի. Զրոներ՝ առաջին խաղակեսից հետո Ըմբշամարտ․ Մեծահասակների աշխարհի առաջնությունն այս տարի կկայանա Սերբիայում Յուվենտուսը և Դիբալան համաձայնության են հասել նոր պայմանագրի շուրջ Խաղընկերներս աջակցում էին ինձ․ Սեդրիկը՝ Արսենալում նորամուտը նշելու մասին Վեսթ Հեմը արդյունավետ խաղում հաղթեց Չելսիին (տեսանյութ) Զիդան․ Մենք դեռ ոչինչ չեն հաղթել․ ունենք 6 եզրափակիչ, որոնցից մեկը վաղն է Առաջին խումբ. Մասիսն ու Տորպեդոն ոչ-ոքի խաղաց Միլանը 15 միլիոն եվրո կառաջարկի Ֆիորենտինայի պաշտպանի համար Մխիթարյան. Շատ ուրախ է, որ վերջապես կարողացանք գալ համաձայնության Յուվենտուսի մեկնարկային կազմը Ջենոայի դեմ խաղում. ուղիղ եթեր Բարսելոնա – Աթլետիկո․ մեկնարկային կազմեր. ուղիղ եթեր Պաշտոնական․ Արաս Օզբիլիսը երկարաձգել է պայմանագիրը Փյունիկի հետ մինչև 2021 թվականը Կլոպ․ Լիվերպուլը չի կարող միլիոններ ծախսել Հայաստանի Մ-21 հավաքականի մրցակիցները Ռոնալդուն առաջ է անցել Մեսսիից՝ «Ոսկե գնդակի» հավակնորդների ցուցակում Խավին ցանկանում է գլխավորել «Բարսելոնա»-ն Բերեզովսկի. Արժանի հաղթանակ տարանք Ինտերը և Մանչեսթեր Սիթին հնարավոր է փոխանակվեն ֆուտբոլիստներով Բարսելոնայի հայտացուցակը Աթլետիկոյի հետ խաղի համար Արսենալի 18-ամյա ֆուտբոլիստը մտադիր է լքել ակումբը Արտետա․ Արսենալը բավականաչափ խաղեր ունի եվրագավաթային ուղեգիր նվաճելու համար Վալերի Հովհաննիսյանը հեռացել է Արարատից Աշխարհի բռնցքամարտի պատանեկան առաջնությունը հետաձգվել է հինգ ամսով Ինչպիսի՜ անհավանական մրցաշրջան էր․ Վոզնյացկի Սիրողական հանդիպման ընթացքում իրանցի ֆուտբոլիստ է մահացել. ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ Հայաստանի հավաքականը Երևանում ընկերական խաղ կանցկացնի Ալբանիայի հետ Յուվենտուսը հայացքը ուղղել է Օբամեյանգի կողմը «Ռոման» հաղթել է «Սամպդորիային» Լա լիգա․ Ռեալը առանց դժվարության հաղթեց Մալյորկային ու դարձյալ գլխավորեց աղյուսակը VBet Հայաստանի գավաթ․ Արարատ-Արմենիան հաղթեց 10 հոգով մնացած Գանձասար-Կապանին ու դուրս եկավ եզրափակիչ Միլանը ցանկանում է թիմում պահել խորվաթ հարձակվողին
website by Sargssyan