«Պարի Սեն Ժերմենը» հաղթեց «Լիոնին» (տեսանյութ)

Ֆրանսիայի առաջնության 30-րդ տուրում «Պարի Սեն Ժերմենը» սեփական հարկի տակ 2։1 հաշվով հաղթեց «Լիոնին»։ Հանդիպման հաշիվը 6-րդ րոպեին բացեց Ալեքսանդր Լյակազետը։ 34-րդ րոպեին Ադրիեն Ռաբիոն վերականգնեց հավասարությունը, իսկ հաղթական գոլը 40-րդ րոպեին հեղինակեց Յուլիան Դրաքսլերը։

Այս հաղթանակից հետո փարիզյան թիմը 68 միավորով երկրորդ տեղում է և առաջատար «Մոնակոյին» զիջում է 3 միավորով։ «Լիոնը» 50 միավորով (29 խաղ) եզրափակում է լավագույն քառյակը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում