«Երբեք նման բան չէր պատահել». Լրագրողը քնել է Լուիս Էնրիկեի ասուլիսի ժամանակ (տեսանյութ)

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն Իսպանիայի առաջնության 28-րդ տուրի՝ «Վալենսիայի» հետ հանդիպումից (4:2) հետո կայացած մամուլի ասուլիսի քնած լրագրողի է նկատել:

«Տեսեք, ինձ հետ երբեք նման բան չէր պատահել: Այն մարդը քնել է մամուլի ասուլիսի ժամանակ»,- ասել է Էնրիկեն և մատով ցույց տվել լրագրողի կողմը:

«Բարի լույս: Ինչպե՞ս եք»,- դիմել է նա լրագրողին, երբ վերջինիս արթնացրել են:

Դրանից հետո Լուիս Էնրիկեն մոտ մեկ րոպե չի կարողացել զսպել ծիծաղը և պատասխանել հարցերին:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում