Եվրոպայի առաջնություն. Արթուր Հովհաննիսյանն ու Նարեկ Մանասյանը մեդալ են նվաճել

Ռումինիայի Բրաիլա քաղաքում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի 18-22 տարեկանների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներն ավարտեցին իրենց ելույթները։

Կիսաեզրափակիչ դուրս եկած հայ երկու մարզիկները՝ 49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանն ու 91 կգ քաշային Նարեկ Մանասյանը պարտություն կրեցին և արժանացան բրոնզե մեդալի։

Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնությունում Հայաստանը հանդես էր գալիս 7 մարզիկով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում