Հաստատվել է «Մանչեսթեր Սիթի» – «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպման օրը

«Մանչեսթեր Սիթիի» ու «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարները պայմանավորվել են Անգլիայի առաջնության 26-րդ տուրից հետաձգված հանդիպման անցկացման օրվա կապակցությամբ:

Խաղը կկայանա ապրիլի 27-ին, «Էթիհադ» մարզադաշտում,- հայտնում է «քաղաքայիններ» պաշտոնական թվիթերյան էջը:

Ըստ նախնական օրացույցի` մանչեսթերյան դերբին նախանշված էր փետրվարի 26-ին, սակայն հետաձգվեց, քանի որ այդ օրը Ժոզե Մոուրինյուի թիմն Անգլիայի լիգայի գավաթի շրջանակում մրցելու էր «Սաութհեմփթոնի» հետ (3:2):

Վերջին անգամ «քաղաքայիններն» ու «կարմիր սատանաները» հինգշաբթի օրը մրցել են 23 տարի առաջ` 1994 թվականին: Այդ օրը «Մանչեսթեր Յունայթեդը» 5:0 հաշվով հաղթանակի է հասել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում