«Բանանցի» սաները կմասնակցեն «Hopes Cup» միջազգային մրցաշարին

«Բանանցի» 2006 թվականին ծնվածների երկու թիմերը կմասնակցեն մարտի 26-ից ապրիլի 1-ը, Սոչիում կայանալիք «Hopes Cup» միջազգային մրցաշարին: Այս մասին տեղեկացնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը։

Այս տարիքային խմբի մասնակից 16 թիմերը բաժանվել են 4 խմբի:

«Բանանց-Ա»-ի մրցակիցները խմբում կլինեն Նալչիկի «Սպարտակը», «Ռոստովը» և Կրասնոդարի ГДЮСШ-ը: «Բանանց-Բ»-ի մրցակիցներն են Վլադիկավկազի «Բարսը», Մոսկվայի «Դինամոն» և Ռոստովի «Զվեզդան»:

Մրցաշարին մասնակցում են նաև «Կրասնոդարի» թիմերը, «Կայրաթը», «Վիտյազը», «Սևաստոպոլը»:

Սոչի են մեկնելու հետևյալ ֆուտբոլիստները՝

«Բանանց-Ա»
Գոռ Կասպարով, Հովհաննես Ավալյան, Կարեն Թալասյան, Դավիթ Հովհաննիսյան, Ալիկ Գասպարյան, Դավիթ Գիասյան, Գագիկ Պետրոսյան, Եգոր Սարդարյան, Գևորգ Հովհաննիսյան, Էրիկ Ասատրյան, Սամվել Մանուկյան, Էրիկ Վարդանյան, Արման Մաղաքյան, Արսեն Կարապետյան:

Մարզիչ՝ Արա Նիգոյան

«Բանանց-Բ»
Արմեն Կարապետյան, Հայկ Հովհաննիսյան, Աբրահամ Սիմոնյան, Սլավիկ Նահապետյան, Էրիկ Ղուլինյան, Սերգեյ Արմենակյան, Արթուր Պողոսյան, Ալեն Գրիգորյան, Վահե Շափաղաթյան, Վահե Մկրտչյան, Արման Առաքելյան, Ալբերտ Հարությունյան, Հակ Ղազարյան:

Մարզիչ՝ Գեղամ Հարությունյան։

Հետևեք մեզ նաև Telegram-ում