Ծեծկռտուք և հեռացումներ NBA-ում (տեսանյութ)

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության հերթական խաղային օրը «Տորոնտոյի» ծանր հարձակվող Սերժ Իբական և «Չիկագոյի» կենտրոնական Ռոբին Լոպեսը հեռացվել են խաղադաշտից:

Այդ թիմերի միջև հանդիպման չորրորդ քառորդի ժամանակ երկու բասկետբոլիստները վիճաբանել են, որից հետո ծեծկռտուք է սկսվել: Նրանց անմիջապես բաժանել են:

Հրմշտոցին մասնակցելու համար «Բուլզի» ծանր հարձակվող Նիկոլա Միրոտիչն ու «Ռեպտորսի» գլխավոր մարզչի օգնական Ջամալ Մագլայորը պատժվել են տեխնիկական խախտումներով:

«Տորոնտոն» հաղթել է 122:120 հաշվով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում