«Ռեալը»՝ ընդդեմ «Բարսելոնայի», Մոուրինյուի ու Գվարդիոլայի

Հայտնի է դարձել Միջազգային Չեմպիոնների Գավաթ («International Champions Cup») ընկերական մրցաշարում «Ռեալի» խաղացանկը:

Ինչպես ավելի վաղը հայտնել էինք` հուլիսի 29-ին մադրիդցիները Մայամիում մրցելու են «Բարսելոնայի» հետ, որի դեմ վերջին անգամ այլ երկրում խաղացել են 1982 թվականին:

«Արքայական ակումբի» պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ ավելի վաղ` հուլիսի 23-ին «Ռեալը» կմրցի «Մանչեսթեր Յունայթեդի», իսկ հուլիսի 26-ին` «Մանչեսթեր Սիթիի»:

Հիշեցնենք, որ «կարմիր սատանաներին» գլխավորում է մադրիդցիների նախկին մարզիչ Ժոզե Մոուրինյուն, իսկ «քաղաքայիններին»` «Բարսելոնան» նախկինում գլխավորած Խոսեպ Գվարդիոլան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում