NBA. 100 տոկոսանոց արդյունավետությամբ պատմության առաջին թրիփլ-դաբլը (տեսանյութ)

«Օկլահոմա-Սիթիի» խաղարկող Ռասել Ուեսթբրուկը դարձել է բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) պատմության առաջին խաղացողը, ով 100 տոկոս արդյունավետությամբ նետումներով թրիփլ-դաբլ է ձևակերպել,- հայտնում է «Տանդերի» մամուլի ծառայությունը։

Ամերիկացին «Ֆիլադելֆիայի» հետ խաղում (122:97) վաստակել է 18 միավոր, տիրել 11 անդրադարձի և կատարել 14 արդյունավետ փոխանցում։ Հանդիպման ընթացքում 28-ամյա բասկետբոլիստը «խաղից» կատարել 6 նետում (բոլորն արդյունավետ) և իրացրել է վաստակած բոլոր 6 տուգանային նետումները:

Ընթացիկ մրցաշրջանում Ուեսթբրուկն արդեն 35 թրիփլ-դաբլ է ձևակերպել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում