Օտամենդին համաձայնել է տեղափոխվել «Ռեալ», բայց…

«Ռեալը» մտադիր է ամռանը նոր կենտրոնական պաշտպան հրավիրել, քանի որ ավարտվում է Պեպեի պայմանագրի ժամկետը և նա, ամենայն հավանականությամբ, կլքի ակումբը:

«Marca.com»-ը տեղեկացնում է, որ մադրիդցիների հակված են վերադարձնել Ֆրանկֆուրտի «Այնտրախտում» վարձակալությամբ հանդես եկող 20-ամյա Խեսուս Վալյեխոյին:

Բացի այդ, «արքայական ակումբը» դիտարկում է նաև «Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Նիկոլաս Օտամենդիին ձեռք բերելու հնարավորությունը: Արգենտինացին դեմ չէ այդ տեղափոխությանը և արդեն նախնական համաձայնություն է տվել: 29-ամյա արգենտինացու տրանսֆերը գհահատվում է 30 միլիոն եվրո:

Հետևեք մեզ նաև Telegram-ում