Աշխարհի գավաթ. Արթուր Դավթյանը` 4 տարբեր վարժությունների եզրափակչում
24/03/2017 17:03
Նմանատիպ
Դոհայում ընթանում է մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության փուլը:
Երեկ Հայաստանի նեկայացուցիչներից ելույթ է ունեցել Արթուր Դավթյանը: Նա ևս երկու վարժությունում անցել է եզրափակիչ։ Հենացատկում Դավթյանը զբաղեցրել է 2-րդ տեղը, զուգափայտերում՝ 8-րդը և երկու վարժությունում էլ մտել եզրափակիչ: Պտտաձողում հայ մարմնամարզիկը եղել է 16-րդը և չի հաղթահարել որակավորման փուլը:
Մարտի 24-ին և 25-ին կկայանան եզրափակիչները: Արթուր Թովմասյանը և Վահագն Դավթյանը հանդես են գալու օղակներում, Արթուր Դավթյանը՝ նժույգթափում, ազատ վարժություններում, հենացատկում և զուգափայտերում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում