Արթուր Դավթյանը` արծաթե մեդալակիր

Դոհայում ավարտվեց մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկությունը։ Մրցումային վերջին օրը Հայաստանի ներկայացուցիչ Արթուր Դավթյանը հանդես եկավ 2 գործիքների եզրափակչում՝ հենացատկ և զուգափայտեր։

Հենացատկում նա 2 ցատկերի միջինացված՝ 14․433 միավորով զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը։ Զուգափայտերի վարժությունում Արթուրը զբաղեցրեց վերջին՝ 8-րդ հորիզոնականը ՝ 13․900 միավորով (4․500՝ բարդություն + 9․400՝ կատարում)։

Հիշեցնենք, որ երեկ նժույգթափերի վարժությունում Արթուր Դավթյանը զբաղեցրել էր 3-րդ հորիզոնականը, իսկ օղակների վարժությունում Արթուր Թովմասյանը դարձել էր ոսկե մեդալակիր։

Հետևեք մեզ նաև Telegram-ում