Ֆորմուլա 1-ը մեկնարկեց. Ֆետելի ու «Ֆերարիի» երկար սպասված հաղթանակը (տեսանյութ)

Ավստրալիայում մեկնարկել է 2017 թվականի Ֆորմուլա 1-ի առաջնությունը:

Տարվա առաջին Գրան-պրիի հաղթող է դարձել «Ֆերարին» ներկայացնող Սեբաստիան Ֆետելը: Կատարված 56 շրջաններից հետո գերմանացուն 9 և 11 վայրկյանով զիջել են «Մերսեդեսը» ներկայացնող Լյուիս Հեմիլթոնը և Վալտերի Բոտասը:

Լավագույն հնգյակում են հայտնվել նաև Կիմի Ռայկոնենը («Ֆերարի») և Մաքս Ֆերստապենը («Ռեդ Բուլ»): Դանիել Ռիկարդոն («Ռեդ Բուլ»), Ֆերնանդո Ալոնսոն («Մակլարեն») ու ևս 5 ավտոարշավորդ չեն կարողացել ավարտել մրցելույթները:

Վերջին անգամ Ֆետելն ու իտալական թիմը հաղթանակ էին տոնել 2015 թվականի հոկտեմբերին` Սինգապուրի Գրան-պրիում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում