Արամ Ոսկանյանը՝ «Բանանցի» գլխավոր մարզիչ
27/03/2017 17:54
Նմանատիպ
«Բանանցի» գլխավոր մարզչի պաշտոնում է նշանակվել Արամ Ոսկանյանը,- հայտնում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը:
41-ամյա մասնագետի մարզչական շտաբում կընդգրկվեն իր օգնական Մանուկ Սարգսյանն ու դարպասապահների մարզիչ Տիգրան Ասլանյանը, ինչպես նաև ևս երկու մարզիչ «Բանանցի» համակարգից:
Մինչ այդ փոխադարձ համաձայնությամբ խզվել է «Բանանցի» արդեն նախկին գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանի հետ պայմանագիրը: Երևանցիների ղեկավարությանը չի գոհացրել թիմի վերջին արդյունքները:
Արամ Ոսկանյանը 2015 թվականին մի քանի ամսով գլխավորել է «Բանանցը», ապա եղել է Տիտո Ռամալյոյի օգնականը: Մինչև «Բանանց» վերադառնալը Ոսկանյանն «Ալաշկերտի» գլխավոր մարզիչն էր, որտեղից հեռացել է նախորդ շաբաթվա ընթացքում:
Մարտի 27-ին «Բանանցն» մարզվել է արդեն Արամ Ոսկանյանի գլխավորությամբ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում