Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոնները

Երևանի խուլերի մշակույթի և սպորտի հանրապետական պալատում ավարտվեց հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի երիտասարդների առաջնությունը: Մրցումային երկրորդ օրը գորգ դուրս եկան 55 կգ, 66 կգ, 84 կգ և 120 կգ քաշային կարգի ըմբիշները:

Հայաստանի չեմպիոն դարձան Նորայր Հոխոյանը (55 կգ, ՖԻՄԱ ՕՀՔ), Զավեն Միքայելյանը (66 կգ, ԲԿՄԱ ԸՄԴ), Արսեն Սարգսյանը (84 կգ, Էմիածին ՕՀՔ) և Դավիթ Օվասափյան (120 կգ, ՕՀՔ ԸՄԴ):

Մրցումային առաջին օրը չեմպիոն էին դարձել Աշոտ Մխիթարյանը (50 կգ, Էջմիածին), Հրաչյա Պողոսյանը (60 կգ, գյուղ Արտիմեդ, ԵՕՀՊՄՔ), Մալխաս Ամոյանը (74 կգ, Երևան, «Դինամո») և Արթուր Մկոյանը (96 կգ, Գյումրի):

Հավելենք, որ առաջնությանը մասնակցեց 100 ըմբիշ:

Աղբյուր՝ ՀԱՕԿ լրատվական

Հետևեք մեզ նաև Telegram-ում