Արթուր Թովմասյանի չեմպիոնական ելույթը (տեսանյութ)

Քաթարի մայրաքաղաք Դոհայում ավարտված մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկությունում Հայաստանի ներկայացուցիչ Արթուր Թովմասյանը դարձել էր «օղակների վրա» վարժության չեմպիոն: Արթուրը վաստակել էր 15․133 միավոր (6.200՝ բարդություն, 8.933՝ կատարում):

Այդ վարժությունում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Վահագն Դավթյանը 14․966 միավորով (9.300՝ բարդություն, 8.666՝ կատարում) զբաղեցրել էր չորրորդ հորիզոնականը։

Ներկայացնում ենք Թովմասյանի չեմպիոնական ելույթի տեսանյութը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում