Մայամի. Ֆեդերերը հաղթել է Դել Պոտրոյին, այլ արդյունքներ (տեսանյութ)

Մայամիում ընթացող թենիսի «Մասթերս-1000» կարգի մրցաշարում կայացել են 1/16 եզրափակչի վերջին հանդիպումները:

Փայլուն մարզավիճակում գտնվող Ռոջեր Ֆեդերերը մրցել է Խուան Մարտին դել Պոտրոյի հետ և 6:3, 6:4 հաշվով վստահ հաղթանակ է տոնել: Շվեյցարացին յուրաքանչյուր սեթում շահել է արգենտինացու մեկական մատուցում:

1/8 եզրափակչում ընթացիկ մրցաշրջանի չեմպիոնական պայքարի առաջատարը մրցելու է իսպանացի Ռոբերտո Բաուտիստայի հետ, ով 3:6, 6:2, 6:3 հաշվով պարտության է մատնել Սեմ Քուերիին:

Խաղային օրվա մյուս հանդիպումներում գրանցվել ն հետևյալ արդյունքները.

Թոմաշ Բերդիխ – Ժիլ Մյուլեր` 6:3, 6:4
Ադրիան Մանարիանո – Բորնա Չորիչ` 6:4, 2:6, 7:6 (1)
Նիք Կիրյոս – Իվո Կարլովիչ` 6:4, 6:7 (4), 7:6 (2)
Ալեքսանդր Զվերև – Ջոն Իզներ` 6:7 (5), 7:6 (7), 7:6 (5)
Դավիդ Գոֆեն – Դիեգո Շվարցման` 4:6, 6:3, 7:5
Ստեն Վավրինկա – Մալիկ Ժազիրի` 6:3, 6:4

Հետևեք մեզ նաև Telegram-ում