Դիբալան ցանկանում է նոր պայմանագրում հատուկ կետ ներառել

«Յուվենտուսի» հարձակվող Պաուլո Դիբալան թուրինցիների հետ բանակցություններ է վարում նոր պայմանագիր կնքելու վերաբերյալ:

Արգենտինացին պնդում է, որ համաձայնագրում ներառվի «Բարսելոնա» տեղափոխվելու հնարավորություն,- հաղորդում է «Mundo Deportivo»-ն։

Պայմանագրում նշված կլինի որոշակի հրաժարագին, որը կգործի միայն կատալոնական ակումբի համար:

«Ծեր սինյորայի» հետ 23-ամյա ֆուտբոլիստի գործող համաձայնագիրը նախատեսված է մինչև 2020 թվականի ամառը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում