Հունահռոմեական ոճի ըմբիշները մարզվում են Ծաղկաձորում

Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականը մարտի 26-ից ուսումնամարզական հավաք է սկսել Ծաղկաձորում:

Ըմբիշները պատրաստվում են Եվրոպայի առաջնությանը,- հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը նշել է, որ հավաքին մասնակցում է 28 մարզիկ: Այդ հավաքից հետո պարզ կլինի, թե որ ըմբիշներն են հանդես գալու Եվրոպայի առաջնությունում:

Ծաղկաձորյան հավաքը կշարունակվի մինչև ապրիլի 8-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում