ԱՊԼ․ Վերջին 6 մրցաշրջաններում ամենաշատ վնասվածքներ ունեցող թիմերը

«Sky Sports»-ը հետազոտություն է կատարել, որպեսզի պարզի, թե վերջին վեց տարիների ընթացքում որ ակումբներն են ամենաերկարաժամկետ վնասվածքներ ունեցողները:

Ամենաշատ վնասվածք ստացող թիմն «Արսենալն» է, որի խաղացողները 2011-12թթ․ մրցաշրջանից սկսած ընհանուր առմամբ բաց են թողել 10 285 օր: Երկրորդ տեղում է «Մանչեսթեր Յունայթեդը»: «Կարմիր սատանաների» ֆուտբոլիստները նշված ժամանակահատվածում բաց են թողել 9 600 օր: Անհաջողակների հնգյակում են նաև «Էվերթոնը» (8 058 օր), «Լիվերպուլը» (8 044) և «Սանդերլենդը» (7 353):

Վերջին 6 տարիներն ԱՊԼ-ում անցկացրած 11 ակումբներից վնասվածքների պատճառով ամենաքիչ ժամանակը կորցրել են «Չելսիի» խաղացողները (4 339): «Մանչեսթեր Սիթիին» նույնպես հեռու է շատ վնասվածքներից (6 023):

Ընթացիկ մրցաշրջանում վնասվածքներից ամենաշատը տուժել է «Սանդերլենդը»՝ 1 761 օր: Եռյակում են նաև «Վեսթ Հեմն» (1 574) ու «Հալ Սիթին» (1 434):

«Լիվերպուլի» ցուցանիշն է 1 299 օր, «Արսենալինը»` 1 038, «Մանչեսթեր Յունայթեդինը»` 787, «Մանչեսթեր Սիթիինը»` 746, «Տոտենհեմինը»` 721: «Չելսիին» կրկին հաջողվել է զերծ մնալ երկարատև վնասվածքներից.  «Վեսթ Բրոմվիչից» (389) հետո լոնդոնցիները գտնվում է նախավերջին տեղում (444):

Ինչ վերաբերվում է ֆուտբոլիստներին, ապա այստեղ ամենաշատ ժամանակ բաց թողածներն են Ջեք Ուիլշերը (884 օր) և Աբու Դիաբին (858):

Հետևեք մեզ նաև Telegram-ում