«Յուվենտուսի» ֆուտբոլիստի համար մրցաշրջանն ավարտված է

«Յուվենտուսի» կիսապաշտպան Մարկո Պյացան ծանր վնասվածք է ստացել Էստոնիա – Խորվաթիա ընկերական հանդիպման (3:0) ժամանակ:

Բալկանյան երկրի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ 21-ամյա ֆուտբլիստն ընթացիկ մրցաշրջանում այլևս խաղադաշտ դուրս չի գա: Մարկոն խաչաձև կապանների վնասվածք է ստացել: Նա վիրահատության է ենթարկվելու և երկարատև բուժման կուրս անցնելու:

2013 թվականի ամռանը թուրինցիները Պյացայի տրանսֆերի համար Զագրեբի «Դինամոյին» 23 միլիոն եվրո են վճարել: Դա Խորվաթիայի առաջնության պատմության խոշորագույն գործարքն է:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում