«Մանչեսթեր Յունայթեդը» «Տոտենհեմի» ֆուտբոլիստի համար 40 մլն ֆունտ սթերլինգ է առաջարկում

«Տոտենհեմի» կիսապաշտպան Էրիկ Դայերը հայտնվել է «Մանչեսթեր Յունայթեդի» ուշադրության կենտրոնում։

«Daily Mail»-ը հաղորդում է, որ «կարմիր սատանաները» պատրաստվում են 23-ամյա անգլիացու տրանսֆերը ձեռք բերելու վերաբերյալ բանակցություններ սկսել և պատրաստ են վճարել 40 մլն ֆունտ սթերլինգ։

Պարբերականը գրում է, որ Դայերը կարող է փոխարինել Մայքլ Կերիկին, ում պայմանագրի ժամկետը լրանալու է ամռանը։ Ավելի վաղ 35-ամյա Կերիկը հայտարարել էր, որ եթե նոր պայմանագիր չկնքի, կավարտի կարիերան։

Հավելենք, որ Էրիկ Դայերի՝ «Տոտենհեմի» հետ գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2021 թվականը։ Ընթացիկ մրցաշրջանում Դայերը «Տոտենհեմի» կազմում մասնակցել է 37 պաշտոնական խաղի, կատարել է 2 գոլային փոխանցում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում