Մայամի. Նադալը` կիսաեզրափակչում (տեսանյութ)

«Մայամի-Մասթերսում» տեղի են ունեցել քառորդ եզրափակչի առաջին երկու հանդիպումները: Ռաֆայել Նադալը մրցել է աշխարհի 17-րդ թենիսիստ Ջեք Սոքի հետ և 6:2, 6:3 հաշվով վստահ հաղթանակ տարել:

Հանդիպման ընթացքում իսպանացին հաղթել է մրցակցի 4 մատուցում, իսկ սեփականները զիջել է միայն մեկ անգամ: Կիսաեզրափակչում աշխարհի 7-րդ թենիսիստը կմրցի Ֆաբիո Ֆոնինիի հետ: Իտալացին քառորդ եզրափակչում 6:4, 6:2 հաշվով պարտության է մատնել Կեի Նիսիկորիին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում