«Բարսելոնան» որոշել է հետ գնել Դելոֆեուի տրանսֆերը

«Էվերթոնի» եզրային հարձակվող Ժերար Դելոֆեուն, ով վարձավճարով հանդես է գալիս «Միլանում», ամենայն հավանականությամբ, կվերադառնա «Բարսելոնա»: Կատալոնական ակումբը որոշել է օգտվել իր 23-ամյա սանի տրանսֆերը 12 միլիոն եվրոյով հետ գնելու իրավունքից,- գրում է «Mundo Deportivo»-ն: 

Կատալոնացին հունվարին «Միլան» տեղափոխվելուց հետո անմիջապես դարձել է մեկնարկային կազմի ֆուտբոլիստ և արժանացել Իսպանիայի հավաքականի հրավերին: Վարձակալության պայմանագրում «Միլանի»` Դելոֆեուին մշտական ձեռք բերելու հնարավորություն ներառված չէ:

Ավելի վաղ «Էվերթոնի» նախկին մարզիչ Ռոբերտո Մարտինեսը հայտնել էր, որ եզրային հարձակվողին վերադարձնելու դեպքում «կապտանռնագույնները» մեկ տարի նրան այլ ակումբի զիջելու իրավունք չեն ունենա: Դա արված է նրա համար, որ ֆուտբոլիստի լավ խաղի դեպքում «Բարսելոնան» նրան վերադարձնելուց հետո անմիջապես ավելի թանկ գնով չվաճառի այլ ակումբի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում