Պաշտոնական. Դահուդը տեղափոխվելու է Դորտմունդի «Բորուսսիա»

Մյունխեգլադբախի «Բորուսսիայի» կիսապաշտպան Մահմուդ Դահուդը կարիերան շարունակելու է Դորտմունդի «Բորուսսիայում»:

«Գլադբախի» պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ առաջիկա ամռանը 21-ամյա ֆուտբոլիստը տեղափոխվելու է դորտմունդյան թիմ: Նոր ակումբի հետ համաձայնագիրը նախատեսված է լինելու մինչև 2022 թվականը: Ֆուտբոլիստի ներկայիս պայմանագրի ժամկետը լրանալու էր մեկ տարուց` 2018 թվականին:

Գործարքի պայմանները չեն հրապարակվում, սակայն «Bild» պարբերականին հայտնի է դարձել, որ այն կազմելու է 10 միլիոն եվրո: Տրանսֆերի նման ցածր գինը պայմանավորված է նրանով, որ Դահուդի պայմանագրում հրաժարագինն այդքան է նշված եղել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում