Ազգերի լիգա. Հայաստանի ազգային հավաքականը նախնական C դիվիզիոնում է (ինֆոգրաֆիկա)

ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը հրապարակել է «Ազգերի լիգայի» խմբային փուլի նախնական ցանկը: Այդ մրցաշարը փոխարինելու հավաքականների ընկերական խաղերին:

2018 թվականի սեպտեմբերից մեկնարկող խաղարկության 55 մասնակիցները բաժանված են լինելու 4 դիվիզիոնների (A, B, C, D), որոնք կազմվելու են Աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական փուլի ավարտի (նոյեմբերի 15) դրությամբ ՈւԵՖԱ-ի վարկանիշային աղյուսակի հիման վրա:

A դիվիզիոնում են հայտնվելու ամենաբարձր վարկանիշ ունեցող 12 թիմերը, B դիվիզիոնում նույնպես 12, C-ում` 15, իսկ D-ում` 16:

Ազգերի լիգայում գործելու է ավելի բարձր դիվիզիոն անցնելու, ինչպես նաև ավելի ցածր իջնելու համակարգը: Ամեն մրցաշարի արդյունքում յուրաքանչյուր դիվիզիոնում կատարվելու է այդպիսի մեկական փոփոխություն: Խաղարկության վերջնական դիրքերի շնորհիվ որոշվելու են եվրոպական հետագա ընտրական փուլերի զամբյուղները:

ՈւԵՖԱ-ի ներկայացուցիչ հավաքականների վերջին վարկանիշային աղյուսակը կազմվել է մարտի 26-ին: Այդ վարկանիշի շնորհիվ կազմվել են դիվիզիոնները:

A դիվիզիոն (բաժանվելու են երեք թիմանոց 4 խմբերի)

Գերմանիա, Ֆրանսիա, Պորտուգալիա, Բելգիա, Իսպանիա, Անգլիա, Շվեյցարիա, Իտալիա Խորվաթիա, Լեհաստան, Իսլանդիա, Բոսնիա և Հերցեգովինա։

B դիվիզիոն (բաժանվելու են երեք թիմանոց 4 խմբերի)

Իռլանդիա, Ռուսաստան, Ավստրիա, Շվեդիա, Սլովակիա, Ուելս, Ուկրաինա, Հոլանդիա, Հյուսիսային Իռալնդիա, Չեխիա, Թուրքիա, Հունգարիա։

C դիվիզիոն (մեկ խմբում կլինեն հավաքականեր, իսկ ևս երեք խմբերում` 4 թիմ)

Հունաստան, Ռումինիա, Սլովենիա, Իսրայել, Սերբիա, Դանիա, Բուլղարիա, Ալբանիա, Շոտլանդիա, Չեռնոգորիա, Նորվեգիա, Լիտվա, Ադրբեջան, Կիպրոս, Հայաստան։

D դիվիզիոն (4 թիմանոց 4 խմբեր)

Էստոնիա, Ֆինլանդիա, Բելառուս, Վրաստան, Ֆարերյան Կղզիներ, Լատվիա, Մակեդոնիա, Ղազախստան, Մոլդովա, Լյուսքեմբուրգ, Լիխտեյնշտեյն. Կոսովո, Մալթա, Անդորրա, Սան Մարինո, Ջիբրալթար։

Հաղթողը կորոշվի 4 թիմերից բաղկացած եզրափակիչ մրցաշարում (A դիվիզիոնի ներկայացուցիչներից), որը կկայանա 2019 թվականի հունիսին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում