Մոր. Երազում եմ «Ռեալում» խաղալու մասին, բայց…

Դորտմունդի «Բորուսսիայի» հարձակվողական ոճի կիսապաշտպան էմրե Մորը հայտնել է, թե ապագայում որ ակումբում է ցանկանում հանդես գալ:

«Երազում եմ «Ռեալում» խաղալու մասին: Միշտ ցանկացել եմ լինել մադրիդցիների ֆուտբոլիստը, դառնալ աստղ:

Այնուամենայնիվ նշեմ, որ «Բարսելոնայում» հանդես գալու համար նույնպես պոտենցիալ ունեմ»,- թուրք ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում «AS․com»-ը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում