Լեբրոնը միավորներով շրջանցել է Օ’Նիլին. Շաքիլի զայրույթը (տեսանյութ)

«Կլիվլենդ Կավալերսի» թեթև հարձակվող Լեբրոն Ջեյմսը, «Չիկագոյի» հետ խաղում (93:99) իրացնելով տուգանային նետումը, NBA-ում իր կարիերայում վաստակել է 28 597-րդ միավորը:

Այսպիսով, 32-ամյա ամերիկացին ամենաարդյունավետ բասկետբոլիստների ցուցակում շրջանցել է Շաքիլ Օ’Նիլին և բարձրացել 7-րդ հորզիոնական։ Ջեյմսը հանդիպումն ավարտել է կարիերայի ընդհանուր 28 599 միավորով: 6-րդ տեղը զբաղեցնող Դիրկ Նովիցկին («Դալաս») այս պահի դրությամբ ունի 30 181 միավոր:

Միաժամանակ հրապարակվել է զավեշտային տեսանյութ, որում «Շաքը» զայրույթով է արձագանքում իր ցուցանիշը գերազանցելու լուրին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում