Մարադոնա. Ավելի հեշտ է զանգահարել Արգենտինայի նախագահին, քան Մեսսիին

Համաշխարհային ֆուտբոլի լեգենդ Դիեգո Մարադոնան հայտարարել է, որ չի կարողանում կապ հաստատել «Բարսելոնայի» ու Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսիի հետ:

Մունդիալ-86-ի հերոսը ցանկացել է խոսել 29-ամյա ֆուտբոլիստի հետ, որպեսզի իր աջակցությունը հայտնի ՖԻՖԱ-ի կողմից սահմանված 4-խաղյա որակազրկման կապակցությամբ: 

«Ավելի հեշտ է զանգահարել Արգենտինայի նախագահին, քան Մեսսիին: Լիոնելին զանգելն իսկական պատմություն է»,- «Radio Rivadavia»-ին ասել է Դիեգոն:

Ուշագրավ է, որ ավելի վաղ Բարաք Օբաման, ով այդ ժամանակ ԱՄՆ-ի նախագահն էր, չէր կարողացել իր դստրերի համար հանդիպում կազմակերպել Մեսսիի հետ: Միայն հետո, երբ Լեոն իմացել էր այդ մասին, համաձայնել էր հանդիպել Օբամա քույրերի հետ: 

Հետևեք մեզ նաև Telegram-ում