Գվարդիոլա․ Այժմ «Արսենալի» հետ խաղալու ամենավատ պահն է

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան խոսել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 30-րդ տուրի՝ «Արսենալի» հետ ապրիլի 2-ին կայանալիք խաղից ունեցած սպասելիքներից։

-Արսեն Վենգերը և նրա ֆուտբոլիստներն իսկական պրոֆեսիոնալներ են։ Նրանք ցանկանում են հաղթել յուրաքանչյուր խաղում։ Նրանք վերջին շրջանում շատ պարտություններ են կրել, այնպես որ՝ այժմ «Արսենալի» հետ խաղալու ամենավատ պահն է։ Կգերադասեի խաղալ «Արսենալի» դեմ նրանց մեծաթիվ հաղթանակներից հետո,- Գվարդիոլայի խոսքը փոխանցում է «քաղաքայինների» մամուլի ծառայությունը։

Այժմ «Մանչեսթեր Սիթին» զբաղեցնում է Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը և վեցերորդ տեղում գտնվող «Արսենալին», որը մեկ խաղ պակաս է անցկացրել, գերազանցում է 7 միավորով։ Նշենք նաև, որ Պրեմիեր լիգայի վերջին 5 խաղերից 4-ում Արսեն Վենգերի թիմը պարտվել է։

Հետևեք մեզ նաև Telegram-ում