«Փյունիկը» Գյումրիում հաղթել է «Շիրակին» (տեսագրություն)
01/04/2017 16:57
Նմանատիպ
Հայաստանի առաջնության 21-րդ տուրի վերջին խաղում «Փյունիկը» հյուրընկալվելիս 2:0 հաշվով հաղթել է «Շիրակին»:
Հանդիպման մեկնարկում երևանցիների հարձակվող Վարդան Պողոսյանը 11-մետրանոց հարված է վաստակել, որը նա չի կարողացել իրացնել. Անատոլի Այվազովը փրկել է իր թիմին:
Առաջին կեսի վերջնամասում` 37-րդ և 39-րդ րոպեներին Արտակ Օսեյանի թիմին հաջողվել է երկու գնդակ խփել: Նախ անկյունայինի խաղարկումից հետո աչքի է ընկել Արթուր Քարտաշյանը, իսկ երկրորդ գնդակը 11-մետրանոց հարվածով հեղինակել է Պետրոս Ավետիսյանը: Սեփական տուգանային հրապարակում Վարդան Պետրոսյանի նկատմամբ կրկին կանոնները խախտել էր Գևորգ Հովհաննիսյանը:
Այս հաղթանակից «Փյունիկն» ունի 36 միավոր և երրորդ տեղում ընթացող «Շիրակից» տարբերությունը հասցրել է նվազագույնի:
Լուսանկարները` «Ֆուտբոլ Պլյուսի»
Հետևեք մեզ նաև Telegram-ում