Ռուրյան դերբիում հաղթող չեղավ, «Լեյպցիգը» ջախջախիչ հաղթանակ տոնեց (տեսանյութ)

Գերմանիայի առաջնության 26-րդ տուրի շրջանակում կայացավ ռուրյան դերբին․ «Ֆելտինս Արենայում» «Շալկե 04»-ը հյուրընկալեց Դորտմունդի «Բորուսսիային»։ Թիմերը հաղթողին չորոշեցին՝ խփելով մեկական գոլ։ Հյուրերից աչքի ընկավ Պյեր-Էմերիկ Օբամեյանգը, դաշտի տերերից՝ Տիլո Կերերը։

Այս ոչ-ոքիից հետո «Բորուսսիան» ունի 47 միավոր, զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը, իսկ «Շալկեն» 34 միավորով 9-րդն է։

Զուգահեռաբար ընթացող խաղում «Լեյպցիգը» 4 անպատասխան գնդակ ուղարկեց «Դարմշտադի» դարպասը։ Մեկական գոլ խփեցին Էմիլ Ֆորսբերգը, Վիլի Օրբանը, իսկ Նաբի Կեյտան դուբլ ձևակերպեց։

Այս հաղթանակից հետո «Լեյպցիգն» ունի 52 միավոր, զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը՝ առաջատար «Բավարիային» զիջելով 13 միավորով, իսկ «Դարմշտադը» 15 միավորով վերջին տեղում է։

Բունդեսլիգա, 26-րդ տուր

«Շալկե 04» – «Բորուսսիա Դորտմունդ»՝ 1։1
Գոլերը՝ Կերեր 77՛ – Օբամեյանգ 53՛

«Լեյպցիգ» – «Դարմշտադ»՝ 4։0
Գոլերը՝ Կեյտա 12՛, 80՛, Ֆորսբերգ 67՛, Օրբան 79՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում