Ֆրանսիայի լիգայի գավաթ․ «Պարի Սեն Ժերմենը» եզրափակչում հաղթեց «Մոնակոյին» (տեսանյութ)

Լիոնի «Ստադ դե Լյումեր» մարզադաշտում կայացավ Ֆրանսիայի լիգայի գավաթի խաղարկության եզրափակիչ՝ «Մոնակո» – «Պարի Սեն Ժերմեն» խաղը։ Փարիզյան թիմը առավելության հասավ 4։1 հաշվով։

Հանդիպման մեկնարկում Մարկո Վերատին հիանալի փոխանցում կատարեց Անխել դի Մարիային, արգենտինացին գնդակը հասցեագրեց Յուլիան Դրաքսլերին, ով չվրիպեց նպաստավոր դիրքից։ 27-րդ րոպեին Թոմա Լեմարը տպավորիչ հարվածով վերականգնեց հավասարությունը։ Խաղակեսի վերջանամասում փարիզյան թիմը խփեց երկրորդ գոլը․ աչքի ընկավ Անխել դի Մարիան։ Երկրորդ կեսում էլ դուբլի հեղինակ դարձավ Էդինսոն Կավանին։

ՊՍԺ-ն Ֆրանսիայի լիգայի գավաթակիր դարձավ ռեկորդային՝ 7-րդ անգամ։ «Բորդոն», «Մարսելը», «Ստրասբուրն» այս տիտղոսը նվաճել են երեքական անգամ, իսկ «Մոնակոն»՝ մեկ։

Ֆրանսիայի լիգայի գավաթ, եզրափակիչ

«Մոնակո» – «Պարի Սեն Ժերմեն»՝ 1։4
Գոլերը՝ Լեմար 27՛ – Դրաքսլեր 4՛, դի Մարիա 44՛, Կավանի 54՛, 90՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում