Ջեկոն «Ռոմայի» պատմության ռեկորդ է սահմանել

«Ռոմայի» հարձակվող Էդին Ջեկոն դուբլ է ձևակերպել Ա Սերիայի 30-րդ տուրի՝ «Էմպոլիի» դեմ խաղում (2:0):

Բոսնիացի ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում իր խփած գոլերի թիվը հասցրել է 33-ի, որը հռոմեացիների պատմության նոր ռեկորդն է,- հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

Մեկ մրցաշրջանի ընթացքում «գայլերի» ներկայացուցչի հեղինակած գնդակների նախորդ ռեկորդը պատկանում էր Ֆրանչեսկո Տոտտիին, ով 2006-2007թթ․ մրցաշրջանում 32 գոլ է խփել:

Ջեկոն նաև Իտալիայի ընթացիկ առաջնության լավագույն ռմբարկուն է․ 31-ամյա ֆուտբոլիստը 23 գոլ է հեղինակել և 7 գոլային փոխանցում կատարել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում