«Բորուսսիան» կարող է պատժել Օբամեյանգին (լուսանկար)

Դորտմունդի «Բորուսսիայի» հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը կարող է պատժվել Բունդեսլիգայի 26-րդ տուրի «Շալկեի» հետ խաղում (1:1) խփած գոլի ժամանակ հագած դիմակի պատճառով:

Փետրվարի վերջին գաբոնցին այդ դիմակով նկարահանվել է «Nike»-ի գովազդում: Այն կարվել է հատուկ գովազդի համար,- հայտնում է «Goal.com»-ը: 

27-ամյա ֆուտբոլիստին կարող են պատժել այն պատճառով, որ դորտմունցիների տեխնիկական հովանավորը «Puma»-ն է:

«Առայժմ ոչինչ չեմ կարող հաստատել: Եթե պարզվի, որ դա գովազդ էր, մենք կխոսենք Օբամեյանգի հետ: Նա կարող է խնդիրներ ունենալ»,- ասել է «Բորուսսիայի» գլխավոր տնօրեն Հանս Յոահիմ Վատցկեն:

Հիշեցնենք, որ Օբամեյանգը նախկինում իր խփած գնդակները նշել է Բեթմենի ու Սարդ-Մարդու դիմակները հագնելով: 

Հետևեք մեզ նաև Telegram-ում