Սթերլինգ. Ուրախ եմ, որ միայն Նեյմարին եմ զիջում

«Մանչեսթեր Սիթիի» եզրային հարձակվող Ռահիմ Սթերլինգն ընթացիկ մրցաշրջանում (բոլոր մրցաշարերում) 14 գոլային փոխանցում է կատարել: Թոփ-5 առաջնությունները ներկայացնող ֆուտբոլիստների միջև հաշվարկում անգլիացին զիջում է միայն «Բարսելոնայի» հարձակվող Նեյմարին (18):

«Դա հիանալի ցուցանիշ է: Չեմ ցանկանում ինքնավստահ թվալ, բայց ես ավելիին եմ ունակ: Հիանալի է գոլային փոխանցումների հաշվարկում նման արդյունքներ ցուցադրել և զիջել միայն Նեյմարին:

Կցանկանայի ավելի շատ նման փոխանցումներ կատարել: Կարևոր է, որ դրանք լինեին մեր պարտված հանդիպումներում, հատկապես Մոնակոյում: Հենց այդպիսի խաղերն են քեզ իսկական ֆուտբոլիստ դարձնում»,- «Sky Sports»-ի եթերում ասել 22-ամյա վինգերը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում