«Միլանը» չկարողացավ հաղթել հետնապահին (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 30-րդ տուրի շրջանակում «Միլանը» հյուրընկալվելիս ոչ-ոքի խաղաց «Պեսկարայի» հետ։

Հանդիպման հաշիվը բացվեց 12-րդ րոպեին․ Գաբրիել Պալետան անհարմար փոխանցում կատարեց Ջանլուիջի Դոնարումային, ով չկարողացավ «մշակել» գնդակը և գրանցվեց ինքնագոլ։ 41-րդ րոպեին հաշվի հավասարությունը վերականգնեց Մարիո Պասալիչը։

Այս հանդիպումից հետո «Միլանն» ունի 54 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 7-րդ հորիզոնականը, իսկ «Պեսկարան» 13 միավորով վերջին տեղում է։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում