«Վալենսիան» խոշոր հաշվով հաղթեց «Դեպորտիվոյին» (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 29-րդ տուրում «Վալենսիան» հյուրընկալեց «Դեպորտիվոյին» և 3։0 հաշվով հաղթանակ տոնեց։

Հանդիպման 8-րդ րոպեին հյուրերը 11-մետրանոց տուգանայինի իրավունք ստացան, սակայն Ֆայչալ Ֆայրը չկարողացավ գրավել Դիեգո Ալվեսի պաշտպանած դարպասը։ Երկու րոպե անց Էզեկիել Գարայը բացեց հաշիվը։ Խաղակեսի միջնամասում ինքնագոլի հեղինակ դարձավ Ռաուլ Ալբենտոսան, իսկ երրորդ գոլը 91-րդ րոպեին խփեց Ժոաու Կանսելուն։

Այս հաղթանակից հետո «չղջիկներն» ունեն 33 միավոր և զբաղեցնում են 13-րդ հորիզոնականը, իսկ «Դեպորտիվոն» մնաց 27 միավորով՝ 16-րդ տեղում։

Իսպանիայի առաջնություն, 29-րդ տուր

«Վալենսիա» – «Դեպորտիվո»՝ 3։0
Գոլերը՝ Գարայ 10՛, Ալբենտոսա 29՛ / ինքնագոլ, Կանսելու 90+1՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում