«Նապոլին» և «Յուվենտուսը» մեկական գոլ խփեցին (տեսանյութ)

Ա Սերիայի 30-րդ տուրի առանցքային հանդիպումը կայացավ Նեապոլում․ «Նապոլին» «Սան Պաոլոյում» հյուրընկալեց մրցաշարային աղյուսակի առաջատար «Յուվենտուսին»։ Թիմերը հաղթողին չորոշեցին՝ խփելով մեկական գնդակ։

Հանդիպման 7-րդ րոպեին տպավորիչ խաղով աչքի ընկավ Սամի Խեդիրան․ 29-ամյա կիսապաշտպանն անցումից հետո պատ խաղարկեց Միրալեմ Պյանիչի հետ, ապա մոտ տարածությունից կատարած հարվածով բացեց հաշիվը։ «Նապոլիի» պատասխան գոլը 60-րդ րոպեին Դրիս Մերտենսի փոխանցումից հետո խփեց Մարեկ Համշիկը։

Այս հանդիպումից հետո «Յուվենտուսը» 74 միավորով է գլխավորում մրցաշարային աղյուսակը, իսկ «Նապոլին» 64 միավորով երրորդ տեղում է։ Երկրորդ տեղում գտնվող «Ռոման» ունի 68 միավոր։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում