Մայամի. Ֆեդերերը եզրափակչում հաղթեց Նադալին (տեսանյութ)

Մայամիում ավարտվել է թենիսի «Մասթերս-1000» կարգի մրցաշարը:

Եզրփակչում հանդիպել են Ռոջեր Ֆեդերերն ու Ռաֆայել Նադալը: Շվեյցարացին 6:3, 6:4 հաշվով վստահ հաղթանակ է տարել: 35-ամյա թենիսիստը յուրաքանչյուր սեթում շահել է իսպանացու մեկական մատուցում, ինչը բավական է եղել առավելության հասնելու համար:

2017 թվականին դա Ֆեդերերի ու Նադալի երրորդ հանդիպումն էր․ բոլորում շվեյցարացին հաղթանակ է տոնել, այդ թվում՝ Ավստրալիայի Բաց առաջնության եզրափակչում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում