Իգուայինը «Նապոլիի» տուգանային հրապարակում չի դիպչել գնդակին

«Յուվենտուսի» հարձակվող Գոնսալո Իգուայինն Իտալիայի առաջնության 30-րդ տուրի՝ «Նապոլիի» դեմ արտագնա խաղում (1:1) մրցակցի տուգանային հրապարակում գնդակին չի դիպչել:

Ամբողջ հանդիպման ընթացքում արգենտինացին միայն մեկ հարված է կատարել, որը փակվել է «աձուրիի» ֆուտբոլիստների կողմից,- տեղեկացնում է Opta-ն:

Իգուայինը «Նապոլիից» «Յուվենտուս» է տեղափոխվել 2016 թվականի ամռանը: Նրա տրանսֆերն արժեցել է 90 մլիոն եվրո: 

Իգուայինը գնդակը ստացել է խաղադաշտի նշված կետերում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում