Հարություն Հարությունյանը բարելավել է վարկանիշային միավորները

Լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանը նախորդ ամիս Ավստրիայում մասնակցեց միջազգային մրցաշարի:

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Հարությունյանը հարցազրույց է տվել ՀԱՕԿ-ի պաշտոական կայքին` նշելով, որ արդյունքներն այնքան էլ լավը չէին. մրցակցությունը մեծ էր.

«Շատ ուժեղ լեռնադահուկորդների հետ էր մրցում Հարությունը: Նա վեց մեկնարկ ունեցավ և կարողացավ մի փոքր բարելավել իր վարկանիշային միավորները: Ընդհանուր առմամբ դժգոհ չեմ: Առաջիկայում հավաքներ կանցկացնենք: Մենք դեռ ժամանակ ունենք եւ աշխատում ենք 2018 թվականի ձմեռային օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճելու ուղղությամբ:

Սեպտեմբերի վերջից կմասնակցենք միջազգային մրցաշարերի: Խոսքը միայն Հարություն Հարությունյանի մասին չէ: Արսեն Ներսիսյանը, հնարավոր է, վերադառնա սպորտ: Գրեթե երեք տարի նա չի մասնակցել մրցաշարերի: Բայց, վերջերս լավ մարզվում էր ինձ մոտ»,- ասել է Սեյրան Հարությունյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում