Մեկ քայլ «հավերժ» ռեկորդը կրկնելու համար (տեսանյութ)

NBA-ի կանոնավոր առաջնության հերթական խաղային օրն «Օկլահոմայի» խաղարկող Ռասել Ուեսթբրուկը «Շարլոտի» դեմ խաղում (101:113) թրիփլ-դաբլի հեղինակ է դարձել:

Ամերիկացին վաստակել է 40 միավոր, տիրել 13 անդրադարձի ու կատարել 10 արդյունավետ փոխանցում:

Ընթացիկ մրցաշրջանում 28-ամյա բասկետբոլիստի համար դա 40-րդ թրիփլ-դաբլն էր: NBA-ի պատմության ռեկորդը պատկանում է Օսկար Ռոբերտսոնին, ով 1961-62 մրցաշրջանում 41 թրիփլ-դաբլ է ձևակերպել:

«Տանդերը» 76 հանդիպումներից հետո ընթանում է Արևմտյան կոնֆերենցիայի 6-րդ հորիզոնականում և արդեն ապահովել է փլեյ-օֆֆի ուղեգիրը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում