«Միլանը» համաձայնության է հասել 2 ֆուտբոլիստի հետ

Ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ «Միլանը» կարող են համալրել «Շալկեի» ձախ պաշտպան Սեադ Կոլոշինացը և «Վիլյառեալի» կենտրոնական պաշտպան Մաետո Մուսակիոն:

Ռոսոներիի նոր գլխավոր մենեջեր Մարկո Ֆասոնեն ու մարզական տնօրեն Մասիմիլիանո Միրաբելին բանավոր պայմանավորվել են այդ ֆուտբոլիստների հետ: Նրանք սպասում են «Միլանի» բաժնետոմսերի` չինացի ներդրողներին մոտալուտ վաճառքին,- գրում է «Corriere dello Sport»-ը:

23-ամյա Կոլոշինացը իտալական ակումբին բաժին կհասնի անվճար, քանի որ սպառվում է գերմանացիների հետ նրա պայմանագրի ժամկետը:

26-ամյա արգենտինացու տրանսֆերի վերաբերյալ «Դեղին սուզանավի» հետ արդեն համաձայնություն է ձեռք բերվել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում